Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ո՞նց շունչդ չկտրվի

Ո՞նց շունչդ չկտրվի
20.03.2024 | 08:45

Մեկը մի այլանդակ հղում էր արել: Էնքան այլանդակ, որ դրա հետքերով բացեցի «գրառման» տիրոջ էջն ու... շունչս կտրվեց:

Գիտե՞ք ինչի նման էր:

Ոնց ասեմ: Հազար տարի առաջ որոշեցին մեր խարխուլ դպրոցը վերջապես նորոգել ու մեզ էլ կանչել էին, որ բանվորներին օգնենք:

Երբ մի բանվոր փտած տախտակը ճռնչոցով հատակից պոկեց՝ տակից անհամար տառականներ խուճապահար դեսուդեն փախան:

Իրենք խուճապահար եղան, մեզ՝ աշակերտներիս էլ սրտաճաք արեցին: Մոտավորապես այդպիսի տպավորություն թողեց սույն ֆեյքի էջը: Պատկերացնու՞մ եք՝ 600-ից ավելի տառական, 600-ից ավելի զեռուն իրարից առաջ ընկնելով գրում էին, որ «պրովոկատորներն ու ղարաբաղցիներ», հիմա էլ ուզում են Տավուշը հանձնել, ու մեր առաջնորդը գնացել ա, որ տավուշցու կողքը կանգնի, երկիրը ատամներով պահի:

Բա ո՞նց շունչդ չկտրվի:

Նախրչին էլ չի վստահում տեղերի իր դրածոներին, հարկադրված անձամբ է գնում Տավուշ՝ մարդկանց քյոլմստելու, ալիևով ու էրդողանով վախեցնելու, իսկ ընդամենը մի ֆեյքի էջում 600 հոգի կաղկանձում են, թե գնացել ա, որ Տավուշը «պրովոկատորներից» փրկի:

Քիչ է մնում վերջնականապես թևաթափ լինես, քիչ է մնում մտածես, որ էն 680.000-ից մի մազ էլ չի պակասել:

Ի՞նչ է լինելու սրա վերջը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ